Ժողվարչապետը երբեմն ճիշտ բաներ ասում է, բայց դա էլ կիսատ է անում: Իսկ ճշմարտության կեսն ասելը ստելուց վատ է: ՈՒրեմն, սա ասում է, որ Հայաստանում պետություններ եղել են, բայց ոչ հայկական, Հայաստանում երբեք 90 տոկոս հայ չի եղել:
Դե, եթե էսքանն ասում ես, պրն ժողվարչապետ, ամբողջությամբ ասա:
Ասա, որ հաերին այստեղից տարհանել են 1604-ին, Արևելյան Հայաստանում գրեթե հայ չթողեց Պարսկաստանի շահ Աբասը:
Հետո հայերին Հայաստան վերադարձրեց ռուս դիվանագետ Գրիբոեդովը՝ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում, որը հայերին պաշտպանելով սպանվեց Թեհրանում, իսկ ձեր արևմտական հանրույթի ամենաանմեղսունակ պերսոնաժները պղծեցին Գրիբոեդովի արձանն ու հիշատակը:
Իսկ քո Նոր Հայաստանի պատմության դասագրքերում, պրն ժողվարչապետ՝ խայտառակությունն ամենայն հայոց, քո հրահանգով գրեցին. ռուսները անեքսիա արեցին Հայաստանը և հայաթափեցին երկիրը: Հիմա, այդ 90 տոկոս հայկական բնակչությունը ո՞նց հայտնվեց այստեղ, եթե ռուսները հայաթափեցին Հայաստանը:
Մի քիչ սկզբունքային եղեք, արա՛, ստելուց էլ կարելի է որոշ նորմեր պահպանել:
Իսկ եթե ավելի լուրջ մտածենք սրա այսօրվա ասածի մասին, պետք է ենթադրել, որ սա մի նոր խաղ է սկսում հայ ժողովրդի դեմ, նոր փորձանք է նախապատրաստում:
Սրա ասածն ամենևին էլ էքսպրոմտ չէր:
Ժամանակը ցույց կտա, թե ինչու սա խորացավ պատմագրության մեջ և սկսեց հաշվել հայերի քանակն այս տարածքում տարբեր ժամանակահատվածներում:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ